Երեկ` հոկտեմբերի 31-ին, ընտրությունների նախօրեին բացահայտվել է սև PR-ի իրականացման դեպք, որն ուղղված է եղել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարի թեկնածուներից մեկի դեմ: Վերջինս հանդիսանում է ուկրաինական «Ռեգիոնների կուսակցության» թեկնածուի հակառակորդը:
Այս մասին «Նոր ռեգիոնին» պատմել է «Հենարան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Յուրի Դովգանը, որն իրականացնում է ընտրությունների մոնիտորինգ:
«Գիշերը` ժամը 3-ին նկատվել են մարդիկ, ովքեր պատերին «Ռեգիոնների կուսակցության» հակառակորդ ուժերից մեկի թեկնածուին վարկաբեկող պաստառներ էին փակցնում: Երբ նրանց բռնելու փորձ արվեց, նրանք փախան տեղում թողնելով այն մեքենան, որով տեղափոխում էին մեծ թվով վարկաբեկող պաստառներ», – պատմում է նա:
Դովգանի խոսքերով, ոստիկանությունը հայտնել է, որ պաստառներ փակցնողներին հայտնաբերել չի հաջողվել: Թեկնածուի ներկայացուցիչները գաղտնի հերթապահություն են իրականացնում մեքենայի մոտ, սակայն, դեռ ոչ ոք չի մոտեցել դրան:
Անձամբ ես մի փոքր այլ կարծիք ունեմ տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ և առաջ այն, որ իրականում ոչինչ էլ տեղի չի ունեցել հակառակորդ որևէ ուժի կողմից: Այս կարծիքս հիմնավոր է դառնում վերևում բերված նյութի պարզ վերլուծությամբ: Որքան միամիտ պետք է լինել, որպեսզի «գաղտնի հերթապահության» մասին հաղորդագրություն տարածել հնարավոր բոլոր լրատվամիջոցներին: Նկատեցի՞ք քանի անգամ է նշվում իբր սև PR-ը նախաձեռնող «Ռեգիոնների կուսակցության» անունը: Փոխարենը հասկանալի պատճառներով չկա այն կուսակցության անունը, ում դեմ աշխատում էին մեքենան տեղում թողած և ոտքով փախած անձիք:
Տարօրինակ է նաև, որ ոստիկանությունը ձեռքի տակ ոչ այնքան փոքր հանցանշան ունենալով` նկատի ունեմ մեքենան, չի կարողացել հայտնաբերել «սևագործներին»: Դժվար թե վերջիններս նախապես պլանավորած լինեին մեքենան տեղում թողնելով փախչել և հետևաբար վերացրած լինեին, բոլոր հնարավոր հետքերը: Հատկանշական է նաև, որ որևէ այլ վայրում չի հայտնվել «տուժող թեկնածուին» վարկաբեկող գոնե մեկ պաստառ: Իսկ դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ ոչ պաստառներ են եղել, ոչ մեքենա ու ոչ էլ «սևագործների» խուճապահար մի խումբ: Ընդամենը գործի է դրվել ապատեղեկատվություն տարածելու հայտնի հնարքը, մի քիչ հաշվարկել են, թե ոնց կարելի է առավել «համոզիչ նյութ» պատրաստել և որոշել են ընտրությունների նախօրեին վարկաբեկել «Ռեգիոնների կուսակցության» թեկնածուին:
Մնում է հուսալ, որ մեր երկրում առաջիկա ընտրություններին սև փիարի օգնությանը չեն դիմի կամ գոնե հակառակորդին վարկաբեկող պաստառներ փակցնելու համար կօգտվեն պատահական տաքսիներից:

Комментариев нет:
Отправить комментарий