Վերջերս ավելի ու ավելի հաճախ եմ ականատես լինում մեծ առարկաների և երևույթների մասին զանզան պատմությունների: Նման պատմություններից սովորաբար անպակաս է լինում նաև Գինեսի ռեկորդների գիրքը: Իմ կողմից կարող եմ ավելացնել միայն, որ չափերով սովորականից մեծ ցանկացած բան կարող է գրավել միջազագային հանրության և ԶԼՄ-ների ուշադրությունը: Հետևությունն ակնհայտ է մեծ բաներով կարելի է մեծ PR նպատակների հասնել: Ներկայացնում եմ վերջերս ինձ պատահած մեծ բաների Թոփ 10-ը:
1. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ստեղծել են աշխարհի ամենամեծ գավաթը (գավաթն ունի 2,4 մ բարձրություն և 1,65 մ),
2. ՀԱՀ-ում կարել են աշխարհի ամենամեծ գնդակը (գնդակի բարձրությունը կազմում է 15,66 մետր, իսկ քաշը` 650 կգ),
3. Նևադա նահանգի Ռինո քաղաքում ապրող կատուն ճանաչվել է չափսերով աշխարհի ամենամեծ ընտանի կատուն (կատվի մարմնի երկարությունը՝ քթի ծայրից մինչ պոչը, 123,2 սմ է),
4. Հայկական «Գրանդ Քենդի» ընկերությունը սահմանել է համաշխարհային ռեկորդ պատրաստելով աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը (շոկոլադե սալիկի քաշը 4 տոննա 410 կգ է, պատրաստվել է չորս օրում),
5. Շուտով աշխարհի ամենամեծ օդանավակայանը կլինի Դուբայում (օդանավակայանը ունենալու է 6 թռիչքուղի և կարող է տարվա մեջ տեղափոխել 150 մլն ուղևոր),
6. Թուրքիայում աշխարհի ամենամեծ ձվածեղն են պատրաստել (օգտագործվել է 110 000 ձու և 432 լիտր ձեթ, ձվածեղն ունի 4.4 տոննա քաշ),
7. Լեհաստանի արևմուտքում ավարտին են մոտենում Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենամեծ արձանի կառուցման աշխատանքները (արձանը կունենա 58 մ բարձրություն),
8. Ֆրանկֆուրտում վաճառքի է հանվել աշխարհի ամենամեծ գիրքը (գրքի չափերն են 1,82 x 2,74, հրատարակումը տեւել է 3 ամիս),
9. Վիսկոնսին նահանգի բնակիչը աճեցրել է աշխարհի ամենամեծ դդում (այն կշռում է 821.23կգ.)
10. Սյունիքի մարզում բացվեց «Տաթևի թևեր» անունը կրող աշխարհի ամենաերկար ճոպանուղին (ճոպանուղին ունի 5,7 կմ երկարություն, իսկ մաքսիմալ բարձրությունը կիրճի վրա 360 մետր է):
Վերջում ուզում եմ ավելացնել, որ քանի դեռ մեծ բաները մեծ համբավ են վայելում ամբողջ աշխարհում, ճիշտ ժամանակն է, որ մենք ավելացնենք դրանց քանակը մեր երկրում: Այնպես որ առաջ` պատրաստելու ամենամեծ լավաշն ու դուդուկն աշխարհում, աճեցնելու ամենամեծ ծիրանն ու նուռը, սարքելու ամենամեծ կոնյակի շիշը և ինչու չէ հիմնելու ամենամեծ PR-ի ինստիտուտը աշխարհում:))))

Комментариев нет:
Отправить комментарий