воскресенье, 23 января 2011 г.

ՄԻ ԾԱՌԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԶՈՈՖԻԼԻԱ ՔԱՐՈԶԵԼՈՎ ՓՈՐՁՈՒՄ ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Այն ինչ ես և ևս մի 70 հոգի տեսանք ոչ թե խայտառակություն էր, այլ ...
Գնացեք մի անգամ նայեք համապատասխան բառ հետո կառաջարկեք ինքներդ (ես դժվարանում եմ մի բառով բնորոշել պոռնկության, դավաճանության, ազգապղծության, զոոֆիլիայի և տխմարության խառնուրդը):
Նախ մի քիչ այդ խեղկատակության մասին: Կոչվում էր այն "Մի ծառի պատմություն" ինտերակտիվ ֆորում ներկայացում իսկ ծրագիրն իրակացվում էր ոչ ավել, ոչ պակաս "մեր շատ սիրելի Բրիտանական դեսպանատան" աջակցությամբ:
Սկզբից ներս եկավ մի "աղջիկ", որը եվրոպական ոճով "տաքացրեց" մթնոլորտը, հետո գլխին դրեց չխկչխկան մի գարշոկ և հայտարարեց, որ ինքը ... Ջոկերն է: Ինչպես ասում են "առռռռռռռռը հաաաա": Այնուհետև մի քանի պնդումներ կարդաց և հարցրեց հանդիսատեսի կարծիքը: Մի քանի տխմար պնդումներից հետո, ձևակերպեց այն ինչի համար Բրիտանական դեսպանատունն այդքաաաան, բայց  Փառք Աստծուն ապարդյուն ջանացել էր: