пятница, 21 октября 2011 г.

ՊԱՀՊԱՆԱԿ "ԿԱՐՄԻՐ ԽԱՉ"-Ն ԸՆԴԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

           Առաջին բանը, որ ես ասոցացնում եմ "Կարմիր Խաչի" հետ դա պահպանակն է: Դեռ դպրոցական էինք (5-6-րդ դասարան), երբ մեզ այցի եկան նրանք ու պահպանակ-հագուստներով մի ամբողջ ներկայացում ցույց տվեցին: Հետո մանրամասնորեն մեզ բացատրեցին պահպանակների դերն ու նշանակությունը մեր կյանքում, բազմաթիվ գունավոր պահպանակներ մեզ նվիրեցին, ժպտացին ու հեռացան: Այդ ժամանակ նրանք շատ զվարճալի թվացին: Բայց նրանք բոլորովին չէին սպասում, որ մեր սերունդը մեծանալու է...

четверг, 7 апреля 2011 г.

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ PR-Ի ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Սույն թվականի ապրիլի 7-ին, ժամը 10:00-ի կողմերում Եհովայի վկաներ կրոնական աղանդից զանգահարել են "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն" և հետաքրքրվել PR ծառայությունների մատուցման կարգից: Սկզբում թաքցնելով ով լինելը, զանգահարողն ուղղակի նշել է, որ առայժմ ցանկանում են մամլո ասուլիս կազմակերպել Եվրոպական դատարանին ինչ-որ հայց ներկայացնելու և դրա արդյունքների մասին: Այնուհետև մեծ զգուշավորությամբ զանգահարողը ներկայացել է, որպես Արթուր Իսպիրյան "Հայաստանի Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպությունից":
Նա հետաքրքվել է թե ինչպես կարող է հանդիպել կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանի հետ խնդիրն ավելի մանրամասն քննարկելու համար` առանց նախապես իմանալու, որ վերջինս ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը:
"ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը կոչ է անում ԶԼՄ-ներին և PR ծառայություններ մատուցող ընկերություններին խուսափել նմանատիպ վտանգավոր և դրսից ֆինանսավորվող ուժերին որևէ տեսակի աջակցություն ցուցաբերելուց: Իսկ զանազան կրոնական աղանդներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը չի զբաղվում կրոնական աղանդների PR-ով:

среда, 2 февраля 2011 г.

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՓ 20

    2012 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը կատարել է հայ ժողովրդական ասացվածքների նախընտրական վերլուծություն: Կենտրոնի կողմից հրապարակված ժողովրդական իմաստությունների ցանկում տեղ են գտել ասացվածքներ, որոնք առավել ակտուալ կլինեն նախընտրական պայքարի շրջանում: Բերվող իմաստությունները երբեմն կարող են թվալ խիստ դիպուկ, իսկ երբեմն էլ անգամ անձնավորված: Դրանց մի մասին կենտրոնի կողմից տրվել են համապատասխան մեկնաբանություններ, իսկ մյուս մասը ներկայացվում է առանց մեկնաբանությունների.
1. Մուկը ըսկի ինքը ծակը չի մտնում, հլը ցախավելն էլ կապել ա պոչից - No Comment,
2. Ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում - Հիշեցում ընտրակաշառք վերցնողներին,
3. Դատարկ տեղից շատ զնգոց կգա - Շաբաթը երկու անգամ ասուլիս տվող որոշ սոցիոլոգների մասին, 

воскресенье, 23 января 2011 г.

ՄԻ ԾԱՌԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԶՈՈՖԻԼԻԱ ՔԱՐՈԶԵԼՈՎ ՓՈՐՁՈՒՄ ՀԱՇՏԵՑՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Այն ինչ ես և ևս մի 70 հոգի տեսանք ոչ թե խայտառակություն էր, այլ ...
Գնացեք մի անգամ նայեք համապատասխան բառ հետո կառաջարկեք ինքներդ (ես դժվարանում եմ մի բառով բնորոշել պոռնկության, դավաճանության, ազգապղծության, զոոֆիլիայի և տխմարության խառնուրդը):
Նախ մի քիչ այդ խեղկատակության մասին: Կոչվում էր այն "Մի ծառի պատմություն" ինտերակտիվ ֆորում ներկայացում իսկ ծրագիրն իրակացվում էր ոչ ավել, ոչ պակաս "մեր շատ սիրելի Բրիտանական դեսպանատան" աջակցությամբ:
Սկզբից ներս եկավ մի "աղջիկ", որը եվրոպական ոճով "տաքացրեց" մթնոլորտը, հետո գլխին դրեց չխկչխկան մի գարշոկ և հայտարարեց, որ ինքը ... Ջոկերն է: Ինչպես ասում են "առռռռռռռռը հաաաա": Այնուհետև մի քանի պնդումներ կարդաց և հարցրեց հանդիսատեսի կարծիքը: Մի քանի տխմար պնդումներից հետո, ձևակերպեց այն ինչի համար Բրիտանական դեսպանատունն այդքաաաան, բայց  Փառք Աստծուն ապարդյուն ջանացել էր:

понедельник, 29 ноября 2010 г.

суббота, 27 ноября 2010 г.

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽՈՍՈՒՄ ԷԻՆ

Californication նվագողն ու երգողները
            Այսօր` նոյեմբերի 27-ին ժամը 12-ին Սիրահարների այգում «Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդը» առաջին անգամ Հայաստանում կազմակերպել էր լուսանկարների «Ոչ ստանդարտ» ցուցադրություն: Մեր Կիկին որոշել էր արժանի և պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հայկ Սենեքերմյանի փիարով զբաղվել: Որոշել էր և արեց: Ապրի Կիկին, ապրի Հայկ Սենեքերիմյանը, ապրի Սիրահարներ այգու տնօրինությունը, մասնակիցները և նրանք, ովքեր պատկերված էին լուսանկարներում: