Californication նվագողն ու երգողները |
Այսօր` նոյեմբերի 27-ին ժամը 12-ին Սիրահարների այգում «Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդը» առաջին անգամ Հայաստանում կազմակերպել էր լուսանկարների «Ոչ ստանդարտ» ցուցադրություն: Մեր Կիկին որոշել էր արժանի և պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հայկ Սենեքերմյանի փիարով զբաղվել: Որոշել էր և արեց: Ապրի Կիկին, ապրի Հայկ Սենեքերիմյանը, ապրի Սիրահարներ այգու տնօրինությունը, մասնակիցները և նրանք, ովքեր պատկերված էին լուսանկարներում:
Համարյա մի "մարդաբոյ" չափերի հասնող լուսանկարներն այնքան հետաքրքիր և բնական էին, որ նրանց միջով քայլելիս տպավորություն էր ստեղծվում թե աստղեր արահետով ես քայլում: Իսկ աստղերն այդ այնքան հեռու չէին, որքան աստղերը երկնքում: Բավական էր կանգնել նրանցից յուրաքանչյուրի մոտ և նրանք սկսում էին քեզ պատմել իրենց մասին ու անգամ ժպտալ:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
- Կիկին կարողանում է ճիշտ կազմակերպված միջոցառումներ անցկացնել և փիար անել, այն էլ եթե խոսքը գնում է արժանի գործընկերների մասին,
- Հայկ Սենեքերիմյանը էն սև կեպկով տղեն էր` լուրջ, սիրալիր և պրոֆեսիոնալ (ոնց հասկացա ինքը սիրում է մեծ ֆոտոներ անել),
- մեր PR-ի թրեյնինգների մասնակիցներից Լարիանան մինչև վերջի պահը գիտեր թե իմ լուսանկարների ցուցահանդեսն է,
- հետո հյուրերը սկսեցին գնալով հայտնի դառնալ և այնքան հայտնիացան, որ այնտեղ հայտնվեցին Սեդրակ Մամուլյանը, Դորիանսը, Տիգրան Պետրոսյանը, Ավետ Բարսեղյանը, Նուռը, մի հատ հայտնի պարուհի և այլոք,
- ընթացքում Սիրահարների այգում հայտնվեցին մի խումբ երիտասարդներ և կիթառով կատարեցին Californication երգը, իսկ հետո էլի կատարեցին Californication երգը, հետո մի անգամ էլ նույնն արեցին ու գնացին:
P.S. 1 Վերջում բոլորը սպասում էին թե ինչ է պատկերված կտորով ծածկված լուսանկարի վրա և պարզվեց, որ դա Անիի բալիկն էր (մինչ այդ շատերն էին փորձել գուշակել, սակայն ոչ ոք ճիշտ չէր գուշակել),
P.S. 2 Տուն գալուց մեր մեքենայի ակումուլյատորը փչացել էր և ես կյանքումս առաջին անգամ ստիպված էի Ազգային Ժողովի մոտ "պեռեմիշկա" անել (ով չգիտի թե դա ինչ է, առանձին կասեմ, որովհետև ուղղակի խայտառակություն է):
Комментариев нет:
Отправить комментарий