понедельник, 15 ноября 2010 г.

ԳՈՌԱՆ ԲՐԵԳՈՎԻՉԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՎ ՄԱՀԱՑԱԾ ՏԱՏԻԿԸ

SCI-ի Լյովը Գոռան Բրեգովիչի համերգի տոմս էր տվել: Ապրես Լյով ջան: Գնացինք, լավն էր:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
- նախ գոռան-գոռան, բայց հեչ էլ գոռան չէր, նորմալ համեստ մարդ էր ու կարևորը տաղանդավոր,
- հետո շատ լավ նվագախումբ ուներ, բայց մեջներից մեկը` քաչալ գլխով ու ակնոցներով, դեմք էր. ինչ ուզում անում էր ու ամեն ինչ շատ լավ էր ստացվում,
- դահլիճի 64%-ը պարում էր, 14%-ը հեռախոսով նկարահանում էր, 9%-ը պրոֆեսիոնալ ու կիսապրոֆեսիոնալ ապարատներով լուսանկարահանում էին,  13%-ը նստած էին, իսկ մի տատիկ էլ կամ քնած էր կամ մեռած,
- տաքսիների վարորդներն արդեն գլխի են ընկել, որ Բրեգովիչի համերգից հետո շատ մարդ է համալիրից դուրս գալիս և ցրտի պատճառով տաքսի նստում: Դրա համար էլ հավաքվում են էդտեղ ու "պասաժիռի" հարցը լուծում,
- հայտնիները ևս սիրում են գնալ հայտնիների համերգներին` անգամ եթե խոսքը հայ և սերբ հայտնիների մասին է (այսօր իմ տեսած հայտնիներից էին Լուիզա Ներսիսյանը, Խորեն Լևոնյանը, Հրաչ Քեշիշյանը, Վազգեն Մանուկյանը),

P.S. Մի PR հնարք կիրառվեց. նախ ձևացրեցին թե իբր գնացին, հետո կուլիսների հետևից մի քիչ սպասեցին, որ ժողովուրդը երկար ծափ տա ու եկան ևս մի 20 րոպե համերգ տվեցին: Էֆեկտն ակնհայտ էր. կրքերն ավելի բորբոքվեցին:
P.S. Դուրս գալիս նայեցի անծանոթ տատիկին` նա դեռ մահացած էր . . .

Комментариев нет:

Отправить комментарий