ԽՈՐՀՈՒՐԴԸ. Անկախ այն բանից թե ինչ անակնկալ կմատուցի կյանքը, փորձեք դրանից օգուտ քաղել` Ձեր և Ձեզ համար թանկ մարդկանց համար...
понедельник, 29 ноября 2010 г.
суббота, 27 ноября 2010 г.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԽՈՍՈՒՄ ԷԻՆ
Californication նվագողն ու երգողները |
Այսօր` նոյեմբերի 27-ին ժամը 12-ին Սիրահարների այգում «Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդը» առաջին անգամ Հայաստանում կազմակերպել էր լուսանկարների «Ոչ ստանդարտ» ցուցադրություն: Մեր Կիկին որոշել էր արժանի և պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հայկ Սենեքերմյանի փիարով զբաղվել: Որոշել էր և արեց: Ապրի Կիկին, ապրի Հայկ Սենեքերիմյանը, ապրի Սիրահարներ այգու տնօրինությունը, մասնակիցները և նրանք, ովքեր պատկերված էին լուսանկարներում:
понедельник, 15 ноября 2010 г.
ԳՈՌԱՆ ԲՐԵԳՈՎԻՉԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՎ ՄԱՀԱՑԱԾ ՏԱՏԻԿԸ
SCI-ի Լյովը Գոռան Բրեգովիչի համերգի տոմս էր տվել: Ապրես Լյով ջան: Գնացինք, լավն էր:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
- նախ գոռան-գոռան, բայց հեչ էլ գոռան չէր, նորմալ համեստ մարդ էր ու կարևորը տաղանդավոր,
- հետո շատ լավ նվագախումբ ուներ, բայց մեջներից մեկը` քաչալ գլխով ու ակնոցներով, դեմք էր. ինչ ուզում անում էր ու ամեն ինչ շատ լավ էր ստացվում,
- դահլիճի 64%-ը պարում էր, 14%-ը հեռախոսով նկարահանում էր, 9%-ը պրոֆեսիոնալ ու կիսապրոֆեսիոնալ ապարատներով լուսանկարահանում էին, 13%-ը նստած էին, իսկ մի տատիկ էլ կամ քնած էր կամ մեռած,
- տաքսիների վարորդներն արդեն գլխի են ընկել, որ Բրեգովիչի համերգից հետո շատ մարդ է համալիրից դուրս գալիս և ցրտի պատճառով տաքսի նստում: Դրա համար էլ հավաքվում են էդտեղ ու "պասաժիռի" հարցը լուծում,
- հայտնիները ևս սիրում են գնալ հայտնիների համերգներին` անգամ եթե խոսքը հայ և սերբ հայտնիների մասին է (այսօր իմ տեսած հայտնիներից էին Լուիզա Ներսիսյանը, Խորեն Լևոնյանը, Հրաչ Քեշիշյանը, Վազգեն Մանուկյանը),
P.S. Մի PR հնարք կիրառվեց. նախ ձևացրեցին թե իբր գնացին, հետո կուլիսների հետևից մի քիչ սպասեցին, որ ժողովուրդը երկար ծափ տա ու եկան ևս մի 20 րոպե համերգ տվեցին: Էֆեկտն ակնհայտ էր. կրքերն ավելի բորբոքվեցին:
P.S. Դուրս գալիս նայեցի անծանոթ տատիկին` նա դեռ մահացած էր . . .
среда, 3 ноября 2010 г.
ԹՈՒՐՔ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՍԵՎ PR` ՍԵՔՍ-ՍԿԱՆԴԱԼԻ ՄԻՋՈՑՈՎ
Թուրքական դատական համակարգը և YouTube-կրկին խնդիրներ ունեն: YouTube-ում կրկին հայտնվել է ամիսներ առաջ թաքնված տեսախցիկով նկարահանված Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի սեռական հարաբերությունների տեսագրությունը: Թուրքական դատարանը պահանջում է հանել տեսանյութը YouTub-ից կամ հակառակ դեպքում YouTub-ը էլ Թուրքիայի "էրեսը չի տենա": Այս տեսանյութը նայող որոշ հայ պաշտոնյաներ հաստատ հետևություն կանեն. "Ճիշտ մոթել ընտրելը հեշտ բան չի, մածուն ու թան չի, ամեն մարդու բան չի":
понедельник, 1 ноября 2010 г.
ՄԵԾ ԲԱՆԵՐԸ, ՈՐՊԵՍ PR-Ի ՄԵԾ ԳՈՐԾԻՔ
Վերջերս ավելի ու ավելի հաճախ եմ ականատես լինում մեծ առարկաների և երևույթների մասին զանզան պատմությունների: Նման պատմություններից սովորաբար անպակաս է լինում նաև Գինեսի ռեկորդների գիրքը: Իմ կողմից կարող եմ ավելացնել միայն, որ չափերով սովորականից մեծ ցանկացած բան կարող է գրավել միջազագային հանրության և ԶԼՄ-ների ուշադրությունը: Հետևությունն ակնհայտ է մեծ բաներով կարելի է մեծ PR նպատակների հասնել: Ներկայացնում եմ վերջերս ինձ պատահած մեծ բաների Թոփ 10-ը:
1. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ստեղծել են աշխարհի ամենամեծ գավաթը (գավաթն ունի 2,4 մ բարձրություն և 1,65 մ),
1. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ստեղծել են աշխարհի ամենամեծ գավաթը (գավաթն ունի 2,4 մ բարձրություն և 1,65 մ),
Եվպատորիական սեվ PR մեկ մեքենայի գնով
Երեկ` հոկտեմբերի 31-ին, ընտրությունների նախօրեին բացահայտվել է սև PR-ի իրականացման դեպք, որն ուղղված է եղել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարի թեկնածուներից մեկի դեմ: Վերջինս հանդիսանում է ուկրաինական «Ռեգիոնների կուսակցության» թեկնածուի հակառակորդը:
Այս մասին «Նոր ռեգիոնին» պատմել է «Հենարան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Յուրի Դովգանը, որն իրականացնում է ընտրությունների մոնիտորինգ:
«Գիշերը` ժամը 3-ին նկատվել են մարդիկ, ովքեր պատերին «Ռեգիոնների կուսակցության» հակառակորդ ուժերից մեկի թեկնածուին վարկաբեկող պաստառներ էին փակցնում: Երբ նրանց բռնելու փորձ արվեց, նրանք փախան տեղում թողնելով այն մեքենան, որով տեղափոխում էին մեծ թվով վարկաբեկող պաստառներ», – պատմում է նա:
Այս մասին «Նոր ռեգիոնին» պատմել է «Հենարան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Յուրի Դովգանը, որն իրականացնում է ընտրությունների մոնիտորինգ:
«Գիշերը` ժամը 3-ին նկատվել են մարդիկ, ովքեր պատերին «Ռեգիոնների կուսակցության» հակառակորդ ուժերից մեկի թեկնածուին վարկաբեկող պաստառներ էին փակցնում: Երբ նրանց բռնելու փորձ արվեց, նրանք փախան տեղում թողնելով այն մեքենան, որով տեղափոխում էին մեծ թվով վարկաբեկող պաստառներ», – պատմում է նա:
Подписаться на:
Сообщения (Atom)