четверг, 21 октября 2010 г.

PR ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԶԲԱՂՎԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ PR-ՈՎ

Ինչ նկատի ունեի՞ր Պուշկին ջան
            Այս տարի` նոյեմբերի 26-ին Մինսկում առաջին անգամ կանցկացվի "Բելառուսի Հանրապետության իմիջը" խորագրով միջազգային ֆորում, որին կմասնակցեն Բելառուսական և արտասահմանյան լավագույն PR մասնագետները: PR ֆորումի կազմակերպիչները նշում են, որ ֆորումի նպատակն է Բելառուսի դրական իմիջի մշակումը ամենատարբեր ոլորտներում` տնտեսություն, մշակույթ, տուրիզմ և այլն:

ՏԱԹԵՎԻ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԲԱՑՎԵՑ. ԲԱ՞ PR


Տաթևը կարող է թև տալ մեր տուրիզմին

Հերթական կարևոր իրադարձությունը մեր երկրում. հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում բացվեց «Տաթևի թևեր» անունը կրող աշխարհի ամենաերկար և ամենաբարձր ճոպանուղին: Սկզբում կասկածներ ունեի թե իրոք մեր նորաբաց ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում: Սկսեցի փնտրել և ի ուրախություն ինձ պարզեցի, որ չափազանցություն չկա: Մինչ Տաթևի ճոպանուղին աշխարհի ամենաբարձր և երկար ճոպանուղին համարվում էր Վիետնամում գտնվող ճոպանուղին:

ԲԱՆԱԿԻ PR-Ը ԿԱՂՈՒՄ Է ԿԱՄ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ՊՆ PR-չիկները, ՈՐ ՉԵՆ ԱՆՈՒՄ


Բանակին պետք է պահել: Պահել, ոչ թե թաքցնել...

            Բռնություններ, խորշտանգումներ, սպանություններ, ինքնասպանություններ.
ահա այն հիմնական երևույթները, որոնք վերջին ամիսներին առավել շատ են ասոցացվում ՀՀ Զինված Ուժերի հետ: Այն, որ նման ցավալի երևույթներ մեր բանակում դեռ կան փաստ է և դրանց դեմ պայքարելու անհրաժեշտության մասին խոսելն անգամ ավելորդ է: Բայց սարսափելին միայն նմանօրինակ ողբերգությունները չեն, այլ նաև այն թե ինչ արձագանք են գտնում դրանք մեզանում:

среда, 6 октября 2010 г.

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԺԱԿ ՍԵԳԱԼԱՅԻ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

"Թափանցիկ" ընտրություններ
1. Քվեարկում են մարդու և ոչ թե կուսակցության համար,
2. Քվեարկում են գաղափարի և ոչ թե գաղափարախոսության համար,
3. Քվեարկում են ապագայի և ոչ թե անցյալի համար,
4. Քվեարկում են սոցիալական կերպարի և ոչ թե քաղաքական կերպարի համար,
5. Քվեարկում են մարդ-լեգենդի համար և ոչ թե միջակության,
6. Քվեարկում են ճակատագրի և ոչ թե միօրինակության համար,
7. Քվեարկում են հաղթողի և ոչ թե անհաջողակի համար,