среда, 2 февраля 2011 г.

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՓ 20

    2012 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն"-ը կատարել է հայ ժողովրդական ասացվածքների նախընտրական վերլուծություն: Կենտրոնի կողմից հրապարակված ժողովրդական իմաստությունների ցանկում տեղ են գտել ասացվածքներ, որոնք առավել ակտուալ կլինեն նախընտրական պայքարի շրջանում: Բերվող իմաստությունները երբեմն կարող են թվալ խիստ դիպուկ, իսկ երբեմն էլ անգամ անձնավորված: Դրանց մի մասին կենտրոնի կողմից տրվել են համապատասխան մեկնաբանություններ, իսկ մյուս մասը ներկայացվում է առանց մեկնաբանությունների.
1. Մուկը ըսկի ինքը ծակը չի մտնում, հլը ցախավելն էլ կապել ա պոչից - No Comment,
2. Ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում - Հիշեցում ընտրակաշառք վերցնողներին,
3. Դատարկ տեղից շատ զնգոց կգա - Շաբաթը երկու անգամ ասուլիս տվող որոշ սոցիոլոգների մասին, 
4. Ասողին լսողա պետք - "Թափանցիկ ընտրություններ" անցկացնելու կոչեր հնչեցնողների մասին,
5. Շունը կհաչի, քարավանը կքոչի - Ընտրակեղծիքների վերաբերյալ հնչող բողոքների մասին,
6. Սևին սապոնն ինչ կանի, խևին խրատն ինչ կանի - No Comment,
7. Պապն ամեն անգամ փլավ չի ուտի - Թոշակառու ընտրազանգվածի մասին,
8. Շունն իր տիրոջ վրա չի հաչի - Կեղծ ընդիմության մասին,
9. Խոսքով փլավ չես եփի - Նախընտրական խոստումների մասին,,
10. Շորի նորն է լավ, ընկերոջ՝ հինը - No Comment,
11. Շնից մազ պոկելն էլ քյարա - Արդարացում ընտրակաշառք վերցնողների համար,
12. Առյուծը առյուծ է մնում նույնիսկ վանդակում - No Comment,
13. Երկու դռան շունը սոված կմնա - Միաժամանակ երկու քաղաքական ուժերի պատվերներ կատարողների մասին,
14. Կարմիր կովը կաշին չի փոխի - No Comment,
15. Կկվի վրից հոտա գալիս, ասումա բունս հոտելա - Մեծ արագությամբ քաղաքական ճամբարները փոխող գործիչների մասին,
16. Քեզանից Պողոս Պետրոս դուրս չի գա - Կոնկրետ հաղորդավարի մասին,
17. Ծառ ըլնի ծուռ ըլնի - Սեփական "ձայները" պաշտոնի դիմաց վաճառող գործիչների մասին,
18. Լաւ է ուշ, քան երբեք - Դեռ հույսները չկորցրած քաղաքական ուժերի մասին,
19. Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը - No Comment,
20. Էշն ինչ գիտի նուշն ինչա - Դեռևս PR-ից անտեղյակ քաղաքական գործիչների մասին:

Комментариев нет:

Отправить комментарий