Առաջին բանը, որ ես ասոցացնում եմ "Կարմիր Խաչի" հետ դա պահպանակն է: Դեռ դպրոցական էինք (5-6-րդ դասարան), երբ մեզ այցի եկան նրանք ու պահպանակ-հագուստներով մի ամբողջ ներկայացում ցույց տվեցին: Հետո մանրամասնորեն մեզ բացատրեցին պահպանակների դերն ու նշանակությունը մեր կյանքում, բազմաթիվ գունավոր պահպանակներ մեզ նվիրեցին, ժպտացին ու հեռացան: Այդ ժամանակ նրանք շատ զվարճալի թվացին: Բայց նրանք բոլորովին չէին սպասում, որ մեր սերունդը մեծանալու է...
Այսօր (21.10.2011թ) կայացած ասուլիսի ժամանակ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարեց «SMS» Տեղեկատվական թեժ գիծ ծրագրի մեկնարկի մասին, որի միջոցով բոլորը կարող են ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների մասին: Ռեպորտաժի ընթացքում ցուցադրվեցին ծրագրին ներգրավված կիսաանչափահաս կամավորականները: Նրանց բոլորի շապիկներին գրված էր. «ՍԻՐԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ ԱՊԱՀՈՎ - ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՊԱՀՊԱՆԱԿ»: Ես գիտեի, որ սրանք ապուշ են, բայց որ էս աստիճան: Կամ ավելի ճիշտ` ես գիտեի, որ սրանք մեզ փորձում են ապուշի տեղ դնել բայց, որ էս աստիճան ...
Դե ուրեմն ժամանակն է, որ Ձեզանով ևս էս երկրում լրջորեն զբաղվեն ու բկներիցդ սեղմող որոշ միջոցներ ձեռնարկվեն ու համապատասխան օրենքեր ընդունվեն (նախագծերը կներկայացվեն շուտով):
"Հարգելի" Հայկական Կարմիր խաչ Ձեր պահպանակապաշտական և պահպանակաքարոզչական գործնեության մեջ դուք թույլ եք տալիս հետևյալ ակնհայտ թերացումները: Դրանք ակնհայտորեն ամփոփված են Ձեր հատուկ մշակված կարգախոսում. «ՍԻՐԵՔ ԶՄԻՄԵԱՆՍ ԱՊԱՀՈՎ - ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՊԱՀՊԱՆԱԿ».
- դուք փորձում եք ձեռքներդ ընկած յուրաքանչյուր հային համոզել, որ սերը դա սեքսն է,
- օգտագործելով աստվածաշնչյան մեջբերում դուք դիտավորյալ փորձում եք հարվածել քրիստոնեական և ազգային արժեքներին,
- հատկապես մեծ է պոռնկության չափաբաժինը, եթե հաշվի առնենք, որ հատուկ օգտագործել եք գրաբարյան ձևակերպում` դրանով ևս փորձ անելով հարվածել զուտ հայկականին:
Հետևությունը մեկն է. "ՁԵՐ ՀԵՏ ՇՓՎԵԼԻՍ ԱԶԳՈՎԻ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ":
P.S. Ասուլիսի ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան առանձնակի հպարտությամբ խոսում էին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին` մոռանալով բարոյական պատասխանատվության մասին: Ի դեպ վերջերս` մայիս ամսին, բազմաթիվ ԶԼՄ-ներ ահազանգել էին թե ինչպես է "Կարմիր Խաչը" պահպանակներ բաժանում 7-8 տարեկան աղջիկներին ու տղաներին (համացանցում անգամ լուսանկարներ կան):