Ճշմարտությունները տրվում են կաթիլ կաթիլ ...
Ջրմուղի աշխատակից
Շենք, որտեղ պետք է հավաքվեն Ազգային Ժողովներ անցկացնելու համար |
Քաղաքական PR-ով առաջիկա ընտրություններին կզբաղվեն շատերը: Դրանց մեջ կլինեն լրագրողներ, սոցիոլոգներ, վարսահարդարներ, մատնահարդարներ, պրոդյուսերներ, հոգեբաններ և ինչու չէ նաև աստվածաբաններ: Երկու հիմնական խմբի կբաժանվեն քաղաքական փիարով զբաղվողները:
Առաջինները կլինեն նրանք, ովքեր թքած կունենան կընտրվի իրենց հաճախորդն առաջիկա ընտրություններին թե ոչ: Սրանց կարգախոսն է "Փողին մունաթ, պետքա քարին գրենք շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ":
Երկրորդները կլինեն նրանք, ովքեր իրոք ուզում են, որ իրենց հաճախորդը ընտրվի: Սրանք էլ առաջնորդվում են "Բարի համբավը ոսկուց էլ լավ է" սկզբունքով և իրոք պատրաստ են իրենց ուժերի ներածի չափով ամեն ինչ անել:
Առաջիններն ու երկրորդներն արտաքինից իրարից ոչնչով չեն տարբերվի: Այնպես, որ Ազգային Ժողովի խեղճ թեկնածուին չխաբնվելու համար կմնա մի տարբերակ` առաջնորդվել սեփական ինտուիցիայով և ընտրել նրան, ում սիրտը կհուշի: Եթե սիրտը "չքաշի", ապա ԱԺ-ում հայտնվելու երազը նյութական տեսք կստանա: Սակայն, եթե հանկարծ պատահի, որ սեփական սիրտը սխալվի և սխալ ընտրություն կատարի, ապա ԱԺ ներթափանցելու Ձեր շանսերը անհամեմատ ավելի կքչանան, իսկ գինը կթանկանա: Բայց փոխարենը` սեփական սրտից "քաշված" ապագա դեպուտատները մի փոքր ավելի լավ կհասկանան այն ընտրողներին, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց խաբված են զգում:
Комментариев нет:
Отправить комментарий