суббота, 18 сентября 2010 г.

ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2012 - ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ # Կաթիլ 1-ին

    Ճշմարտությունները տրվում են կաթիլ կաթիլ ...
Ջրմուղի աշխատակից
Շենք, որտեղ պետք է հավաքվեն Ազգային Ժողովներ
անցկացնելու համար
            Քաղաքական PR-ով առաջիկա ընտրություններին կզբաղվեն շատերը: Դրանց մեջ կլինեն լրագրողներ, սոցիոլոգներ, վարսահարդարներ, մատնահարդարներ, պրոդյուսերներ, հոգեբաններ և ինչու չէ նաև աստվածաբաններ: Երկու հիմնական խմբի կբաժանվեն քաղաքական փիարով զբաղվողները:
            Առաջինները կլինեն նրանք, ովքեր թքած կունենան կընտրվի իրենց հաճախորդն առաջիկա ընտրություններին թե ոչ: Սրանց կարգախոսն է "Փողին մունաթ, պետքա քարին գրենք շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ":